Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Իրականացվելու է շինարարական աշխատանքների որակի ուսումնասիրություն»

«Իրականացվելու է շինարարական աշխատանքների որակի ուսումնասիրություն»
08.08.2008 | 00:00

ԳՆԱՃԸ ՀԱՅ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՔՈՎ ՉԱՆՑԱՎ
Եթե վերլուծենք տնտեսական դաշտում տեղի ունեցած զարգացումները, ապա պետք է փաստենք, որ 2008 թ. առաջին կիսամյակում առանձնակի դրական միտումներ չստեղծվեցին, ինչը նախ և առաջ պայմանավորված է գրեթե բոլոր ապրանքների գնաճով։ ՀՀ համար ևս այս առումով առաջին կիսամյակը դժվարին եղավ, հատկապես, երբ երկրում ամբողջությամբ լուծված չեն սոցիալական խնդիրները։ Ճիշտ է, մի կողմից վերջին տարիներին աշխատավարձերի ու կենսաթոշակների գների բարձրացումն ակնհայտ է, սակայն մյուս կողմից հացի գինը մնում է բարձր։
Բայց այսօրվա մեր խոսակցությունը հացի խնդիրը չէ, այլ շինարարության, որը ևս զերծ չմնաց գնագոյացման տենդից։ Շինարարական նյութերի շուկայում կտրուկ գնաճ նկատվեց հատկապես գարնանը, ինչը, բնականաբար, պայմանավորված էր բնական պաշարների, այդ թվում՝ վառելիքի գների բարձրացմամբ։ Գնաճը հայ շինարարների կողքով անհետք չանցավ, այլ, ինչպես իրենք են փաստում. «Ներկերի, արմատուրաների և այլ շինանյութերի գները գրեթե կրկնապատկվել են։ Սրանից վեց ամիս առաջ երկաթբետոնե աշխատանքների գինը շատ ավելի ցածր էր, քան այսօր, ինչը պայմանավորված է արմատուրայի գնի բարձրացմամբ»,- նշեցին 6-7 շինարարական ընկերություններ։ Եթե նկատենք, որ Հայաստանում մեծ թափով շինարարություն է ընթանում, ապա պարզ է, որ շինարարների վնասները փոքր չեն, քանի որ շինարարության նախահաշվում շինանյութերի գինը հաշվարկված է նախկին գներով։ Ինչ խոսք, մասնավոր ծրագրերի դեպքում այդ խնդիրը պետք է լուծի պատվիրատուն, և շինարարի հետ երկուստեք պետք է գտնեն համագործակցության եզրեր։ Սակայն ինչպե՞ս է լուծվելու խնդիրը պետական ծրագրերի դեպքում։ Արդյոք պետությունն ինչ-որ կերպ փորձելո՞ւ է փոխհատուցել վնասները։ «Վերջերս ՀՀ կառավարությունը հաստատեց որոշում, ըստ որի 2 մլրդ դրամ լրացուցիչ հատկացվելու է այն շինարարական կազմակերպություններին, որոնք աշխատում են պետական ծրագրերում։ ՈՒզում եմ ընդգծել, որ խոսքը փոխհատուցման մասին չէ, այլ օժանդակության։ Ինչ խոսք, կառավարության ընդառաջման այս քայլն առաջին հերթին միտված է պարկեշտ շինարարների բեռը ստեղծված իրավիճակում որոշ չափով թեթևացնելուն։
Մեր կողմից իրականացվելու է շինարարական աշխատանքների որակի ուսումնասիրություն։ Եվ այն շինարարական կազմակերպությունները, որոնք թերացած կլինեն աշխատանքներում, աջակցություն չեն ստանա։ Այս պահին կառավարությունը ֆինանսական առումով անում է այն ամենը, ինչ հնարավոր է։ Երկու միլիարդ դրամը հատկացվելու է պահուստային միջոցների հաշվին»,-
մեզ հետ զրույցում պարզաբանեց ՀՀ քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։ Տեղեկացանք նաև, որ այժմ պետական շինարարական ծրագրերում ընդգրկված է 120-ից ավելի շինարարական ընկերություն։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 10853

Մեկնաբանություններ